Armeniska

Բարի գալուստ CE Շվեդիա ընկերություն

Մենք օգնում ենք միջազգային հաճախորդներին ճանաչել Շվեդիայի գործարար միջավայրը: Մեր խորհրդատուները մանրամասն կուսումնասիրեն ձեր ընկերությունը և տեխնոլոգիաները, կհասկանան ձեր կորպորատիվ նպատակները: Մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք մշտապես համապատասխանեցվում են ձեր բիզնեսի յուրահատուկ կարիքներին:

Դարձե՛ք մեր գործընկերը: Մենք պատրաստ ենք ուղեկցել ձեզ ողջ ճանապարհին:

1 Ըստ Forbes ամսագրի՝ Շվեդիան աշխարհի լավագույն երկիրն է բիզնեսով զբաղվելու համար. հիանալի հնարավորություն ներդրողների համար

2 Շվեդիայում անվանական ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմում է 56.956 ԱՄՆ դոլար, և այն համարվում է որպես ամենաբարձր կենսամակարդակն ապահովող երկիրը աշխարհում

3 Եվրոպայի ամենաառաջատար թվային տնտեսությունը և տարածաշրջանի ամենազարգացած անկանխիկ գործարքների հասարակությունը

4 Ըստ Գլոբալ մրցունակության վարկանիշային զեկույցի՝ Շվեդիան աշխարհի ամենամրցունակ տնտեսությունն ունեցող երկիրն է

5 Շվեդիան համարվում է Եվրամիության ամենանորարարական պետությունը, որն ունի ամենամեծ թվով գրանցված պատենտները մեկ շնչի հաշվով

6 Շվեդիան, որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պահանջները բավարարող երկիր, զբաղեցնում է լավագույն դիրքը աշխարհի բոլոր երկրների շարքում

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԻՐՏՈՒԱԼ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

0
ՏԱՐԻ ԲԻԶՆԵՍՈՒՄ
0
ԳՈՐԾԸՆԿԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
0
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴ
0 %
ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԻՔ
Անհատական մոտեցում
Յուրաքանչյուր հաճախորդ տարբեր է, տարբեր է նաև յուրաքանչյուր նախագիծ: Այդ պատճառով մենք միշտ ձգտում ենք առաջարկել անհատական լուծումներ, որոնք նախատեսված են համապատասխանելու ձեր առանձին կարիքներին ու խնդիրներին
Տեղական կապեր
Շվեդիայի պետական մարմինների, հաստատությունների և մասնավոր ընկերությունների հետ ունեցած մեր սերտ կապերի շնորհիվ մենք արագ և հեշտ լուծում կտանք ձեր խնդիրներին
Մենք կօգնենք ձեզ մեր փորձով
Թույլ տվեք օգնել ձեզ՝ հասնել հաջողության: Տարիների ընթացքում կուտակած մեր փորձը Շվեդիայում հաջողության հասնելու ձեր բանաձևն է
Ազդեցության չափում
Մեր կողմից առաջարկվող բոլոր ռազմավարություններն ու գործողությունները ունեն հստակ ուղղություններ, որոնք թույլ են տալիս չափել մեր կատարած աշխատանքի ազդեցությունը ձեր բիզնեսի և մարքեթինգային նպատակների վրա
Սպասարկում գերազանց որակով
Մեր աշխատանքի արդյունքներն ուղղակիորեն կապված են մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի և ի վերջո՝ ձեր հաջողության հետ: Մենք պատրաստ ենք օգնել ձեզ ձեր ճանապարհի յուրաքանչյուր քայլին

Վերջին նորությունները

Loading RSS Feed
Եկե՛ք բացահայտենք նոր հնարավորություններ

Կապվե՛ք մեզ հետ և իմացեք ավելին

error: Innehållet är skyddat!